Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Fly Arna-ին` թևերը չբացած, երկնքից իջեցրեցին»․ Արշալույս Մղդեսյան

16:48, երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
«Fly Arna-ին` թևերը չբացած, երկնքից իջեցրեցին»․ Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Fly Arna-ին` թևերը չբացած, երկնքից իջեցրեցին ներքև: Սկզբից հայտարարվեց, որ ստեղծվում է ազգային ավիափոխադրող` արտասահմանյան հզոր ավիաընկերության ու պետության մասնակցությամբ: Բավականին գրագետ տեղեկատրավական արշավ տարվեց, հաշված ամիսների ընթացքում ընկերության ֆեյսբուքի էջի հետևորդների թիվը մի քանի տասնյակ հազարի հասավ: Չնայած ահագին գումար ներդրվեց, միևնույն է ընկերությունը կիսեց նախկինում մեծ հնչողությամբ ու ազգային բրենդի տակ շուկա մտած ավիափոխադրողների ճակատագիրը: Հույս ունեմ ամեն դեպքում կստացվի ընկերությանը հանել էս ճգնաժամային վիճակից, բայց բոլոր տվյալները հուշում են հակառակի մասին: Մի քանի դիտարկում.
     Հայաստանի նման փոքր ավիաշուկայում, որտեղ գործում է բաց երկնքի քաղաքականություն, դժվար կամ գրեթե անհնար է ունենալ ազգային ավիափոխադրող:
     Բաց և փոքր շուկայում, որում թռիչքների գերակա ու ամենածանրաբեռնված ուղղությունը Ռուսաստանն է իր ավիաընկերություններով, չափազանց դժվար է մրցակցել օրինակ «Աերոֆլոտի» նման մեծ ու հարուստ ընկերության հետ:
     Մրցակցությունը, օրինակ ավիտոմսերի գների իջեցման կամ այլ տեսքով, բերելու է ավիաընկերության ծախսերի մեծացման, եկամուտների նվազման: Արդյունքում` շուկայից հեռանալու է այն ավիաընկերությունը, որի հնարավորությունները նվազ են:
     Տվյալ իրավիճակում ՀՀ կառավարությունը կամ պետք է քվոտաներ սահմաներ` ըստ էության չեղարկելով բաց երկնքի քաղաքականությունը, կամ ի սկզբանե չմտներ էս գործարքի մեջ:
     Ընդհանրապես բաց երկնքի քաղաքականության պայմաններում, դժվար է ունենալ ազգային ավիափոխադրող, եթե պետությունն ակտիվ ու արդյունավետ չի մասնակցում այդ ավիաընկերոթյան կառավարմանն ու մեծ գումարներ չի ներդնում այնտեղ:
     «Արմավիայի» սննկացումից հետո Հայաստանում բաց երկնքի քաղաքականության անցման այն ժամանակվա հիմնական ջատագոցներից էր ԱՄՆ դեսպան Զոն Հեֆերնը: Տեսնես` նա կպատկերացներ, որ այդ թվում իր ջատագովության արդյունքում Հայաստանի ավիաշուկայում դոմինանտ դիրքեր զբաղեցրեցին ռուսական ավիաընկերությունները»:

6409 | 0
Facebook