Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլում արձագանքել են Սթոլթենբերգի՝ Հարավային Կովկաս այցին

14:48, երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
Կրեմլում արձագանքել են Սթոլթենբերգի՝ Հարավային Կովկաս այցին

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այցը Հարավային Կովկաս:

«Կովկասում իր ներկայությունն ամրագրելու ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով: Կա նաև ըմբռնում, որ, ըստ էության, ՆԱՏՕ-ի փորձերը՝ ինչ-որ կերպ ընդլայնել իր ազդեցությունն ու ներկայությունը, հազիվ թե կարող են Կովկասում կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն ավելացնել: Անշուշտ, մենք ուշադիր հետևում ենք, բայց մտադիր ենք գլխավորապես կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք մեր երկիրն ունի տարածաշրջանի երկրների հետ»,- ասել է Պեսկովը:

4957 | 0
Facebook