Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանի առաջարկները դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից». Փաշինյանը՝ Սթոլթենբերգին

14:24, երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
«Հայաստանի առաջարկները դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից». Փաշինյանը՝ Սթոլթենբերգին

Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ բարձրագույն մակարդակում հնչեցրած 3 սկզբունքների վրա, այն է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն այդ հռչակագրի Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատում՝ վերականգնելու 1991թ. ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը 2 հանրապետությունների միջև և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջակափումը՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Այս մասին այսօր Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջինիս առնչությամբ ներկայացրել եմ մեր պատկերացումներն ամբողջացնող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անհատական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականության միանշանակ մերժումը: Գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ նաև 1991թ. Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք մինչ օրս դրական արձագանք չենք ստացել պաշտոնական Բաքվից»,- ասել է Փաշինյանը:

2565 | 1
Facebook