Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանն ընդունել է Սթոլթենբերգին

12:48, երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
Փաշինյանն ընդունել է Սթոլթենբերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին:

Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ:

Նիկոլ Փաշինյանի և Յենս Սթոլթենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով:

2146 | 1
Facebook