Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի արձագանքը՝ նոր պատերազմի հավանականության մասին Փաշինյանի հայտարարությանը

11:48, երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
Մոսկվայի արձագանքը՝ նոր պատերազմի հավանականության մասին Փաշինյանի հայտարարությանը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Երևանը սահմանամերձ գյուղերի հարցով Բաքվի հետ փոխզիջման չգնա, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել: Ինչի՞ հասցրեցին գործը Եվրոմիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգթոնի նոր կուրատորները։ Խնդրում եմ նկատել՝ այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Սա Երևանում գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտամետների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,- ասել է Զախարովան:

30485 | 1
Facebook