Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում մտադիր են ԼԳԲՏ քարոզչության դեմ օրինագիծ գրանցել

10:36, երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
Վրաստանում մտադիր են ԼԳԲՏ քարոզչության դեմ օրինագիծ գրանցել

«Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորները մտադիր են այս շաբաթ գրանցել ԼԳԲՏ քարոզչության դեմ օրինագիծը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս շաբաթ մենք նախաձեռնում ենք օրինագիծ՝ ընդդեմ ԼԳԲՏ քարոզչության։ Ինչպես տեսնում եք, այս թեմայով արդեն հետաքրքրված են մեր ընդդիմախոսները և նախատեսում են սկսել պայքարել դեռևս չգրանցված օրինագծի դեմ»,-ասել է Մդինարաձեն:

1618 | 0
Facebook