Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից». Նոյեմբերյանի ղեկավար

23:48, երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ.
«Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից». Նոյեմբերյանի ղեկավար

Այսօր գրել էինք, որ Տավուշի համայնքների ընդդիմադիր ղեկավարները խուսափում են խոսել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից: «24Նյուզ»-ի հետ քիչ առաջ կապ է հաստատել Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը և մի շարք մանրամասներ հայտնել տեղի ունեցած հանդիպումից:
     Մասնավորապես, Աղաբաբյանը նշել է, որ Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից՝ այսպիսով անխուսափելի ներկայացնելով Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնումը:

Աղաբաբյանը հավելել է, որ համայնքի ղեկավարներն ու գյուղացիները կտրականապես դեմ են գյուղերի հանձնմանը, որի մասին և տեղեկացրել են Փաշինյանին: Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ որևէ բան բնակիչներից թաքուն չի արվելու. «Առանց ձեզ ոչ մի բան չի կարող լինել, պետք է՝ ես էլի կգամ` 2 անգամ, 3, 5, 10, 20 անգամ կգամ, էնպես չի լինելու, որ դուք չիմանաք, թե ինչ է կատարվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այցի մասին ի սկզբանե հայտարարված չի եղել, միայն այսօր` առավոտյան ժամը 11:00-ին են համայնքի ղեկավարներն իմացել, որ այցելելու է Տավուշ: Ընդ որում, բոլորի հեռախոսներն, այդ թվում` համայնքապետերինը, նախօրոք վերցրել են:

10309 | 5
Facebook