Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:54, երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ.
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Մարտի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Թալինի, Բաղրամյանի, Ախուրյանի, Դիլիջանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ անձրև։
     Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
     Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
     Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
     Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

2164 | 0
Facebook