Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քրեական ենթամշակույթից ոգևորված երիտասարդները քոլեջի բակում իրար են սպանում»․ Հասմիկ Հակոբյան

18:24, երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ.
«Քրեական ենթամշակույթից ոգևորված երիտասարդները քոլեջի բակում իրար են սպանում»․ Հասմիկ Հակոբյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն առաջարկել է օրենքով սահմանված՝ ժամը 24:00-6:00 հեռարձակվող էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների շարքին ավելացնել նաև քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղոդումները․ ««Քրեական ենթամշակույթի քարոզ» բառակապկացություն ասելով նկատի ունենք քրեական ենթամշակույթի ռոմանտիզացված կերպարների տարածումը տեսալսողական մեդիայի միջոցով»,- ասել է պատգամավորը:
     ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, որպես նախագծի հարակից զեկուցող, ևս կարևորել է օրենքի ուժով քրեական տարր պարունակող հաղորդումների սահմնափակումը․ «Այսօր քրեական ենթամշակույթից ոգևորված երիտասարդները քոլեջի բակում իրար են սպանում, կարծում եմ` անհրաժեշտ է որոշակի կարգավորումներ ունենանք, պետությունը իր դերը կատարի և օրենքով կարգավորենք այդ բացթողումը»,- ասել է պատգամավորը։

«Քրեական ենթամշակույթից ոգևորված երիտասարդները քոլեջի բակում իրար են սպանում»․ Հասմիկ Հակոբյան
3022 | 0
Facebook