Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Խաղաղության խաչմերուկը» կարևոր է «Միջին միջանցքի» համար». Հակոբ Բադալյան

03:06, երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
««Խաղաղության խաչմերուկը» կարևոր է «Միջին միջանցքի» համար». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես ավելի վաղ անդրադարձել էի թելեգրամյան իմ ալիքի գրառումով՝ Ղազախստանի արտգործնախարարի Հայաստան այցի առնչությամբ, Ղազախստանը այսպես ասած «Միջին միջանցքի» շահառու է:
     Ավելի ուշ, այդ մասին նա բաց տեքստով հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, նշելով, թե «Խաղաղության խաչմերուկը» կարևոր է «Միջին միջանցքի» համար:
     Առանցքային հարցն այն է, սակայն, թե դրա ո՞ր սցենարին են ավելի համահունչ և մոտ Ղազախստանի պատկերացումները:
     Օրերս հրապարակվեց վիճակագրություն, որ Ղազախստանի ամենամեծ տնտեսական գործընկերը Չինաստանն է: Երկրորդը՝ Ռուսաստանն էր: Երրորդ ցուցանիշը Իտալիայինն էր, որը սակայն անհամեմատ քիչ էր առաջին երկուսից: Բայց, կասկած չկա, որ Ղազախստանում առավել ազդեցիկ քառյակը «ամբողջացնում» են Թուրքիան ու Բրիտանիան:
     Ինչ մանրամասներ է պատկերացնում նախորդ տարի Ղազախստան այց կատարած եւ ԿԱ-Եվրոպա տրանսպորտային հաղորդակցության կարեւորության մասին խոսող Ֆրանսիայի նախագահ Մակրոնի «սցենարը», հանգամանալից պարզ չէ, սակայն կան նշաններ ենթադրելու, որ Մակրոնն օրինակ այդ միջանցքը չի կարող պատկերացնել Ադրբեջանով, եթե իհարկե նրա պատկերացումները համահունչ են Ֆրանսիայի շահին:
     Բայց այն, որ Ղազախստանի արտգործնախարարը Երեւան է ժամանում իր նախագահի՝ Բաքու այցից մի քանի օր անց, թերեւս հուշում է, որ Ֆրանսիայի հնարավոր սցենարը այդքան էլ չի «ոգեւորում» Ղազախստանին»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2315 | 1
Facebook