Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը՝ Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին

11:48, երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ.
Պուտինը՝ Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին

Եթե Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ բախվի լայնամասշտաբ հակամարտության, դա կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի: Այս մասին նախընտրական շտաբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է ժամանակակից աշխարհում: Բայց դա կլինի մեկ քայլ՝ դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Կարծում եմ՝ դրանում դժվար թե որևէ մեկը շահագրգռված լինի: ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողներն արդեն ներկա են Ուկրաինայում, և այնտեղ նրանց համար ոչ մի լավ բան չկա: Նրանք մեծ թվով կորուստներ են կրում»,- Պուտինի խոսքը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները:

16785 | 0
Facebook