Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբ Հայաստանում իրական ազգային ուժ կգա իշխանության, բոլոր համալսարանները կմնան իրենց տեղերում». Հովհաննես Ավետիսյան

02:06, երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ.
«Երբ Հայաստանում իրական ազգային ուժ կգա իշխանության, բոլոր համալսարանները կմնան իրենց տեղերում». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս իշխանություններն ու իրենց քաղաքականություններ մշակող «անհայտ» անձինք ասում են, որ մինչև ինչ-որ տարեթիվ, երկրի բոլոր բուհերը տեղափոխելու են, այսպես կոչված, ակադեմիական քաղաք: Սրա իրենց բերած հիմնավորումը նա է, որ ինչ-որ կրթական ստանդարտներ կան, որոնց առկա շենքերը չեն բավարարում (ենթադրում եմ մակերեսի առումով, այլապես ցանկացած շենքի ներքին կառուցվածք կարելի է փոխել) և դրա համար դրանք պետք է տեղափոխվեն ու հայտնի անձը կրկին օգտագործում է «զրոյից սկսել» ձևակերպումը: Այս ամենը միայն «հանուն ժամանակակից կրթություն» ունենալու:
     Իսկ դատարկված շենքերը պետք է տրվեն ինչ-որ միջազգային կառույցի վարձակալության, որն իր հայեցողությամբ դրանք կտնօրինի, որից գեներացված եկամուտը կամ կգնա պետական բյուջե կամ էլ ենթադրյալ ակադեմիական քաղաքի բյուջե:
     Իմ տեսած ու եղած բոլոր կրթական հաստատությունները՝ դրանց թվում աշխարհի առաջինը համարվող Հարվարդի համալսարանը, ունի և հարյուրամյակների վաղեմության շենքեր և նորերը: Նորերը կառուցվում են համայնքապատկան կամ մասնավոր նոր տարածքներ կամ շինություններ գնելու միջոցով (նաև դոնորների հաշվին): Եվ ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ համալսարանները պետք է տեղափոխվեն այլ վայր և, որ քաղաքի մեջ ու կենտրոնում չպետք է համալսարաններ լինեն: Նման միտք ունեցողի վրա կծիծաղեին նվազագույնը, և տկարամիտ համարելով՝ կանտեսեին դրանց:
     Ուզում եմ որևէ խելամիտ քննադատություն գրել այս «ծրագրի» մասին, բայց չի ստացվում: Որովհետև այսքան անհեթեթ չէր կարող սա լիներ, միայն մի բացառությամբ, եթե այս ամենը դիտավորյալ չի արվում: Իսկ դիտավորությունը քննադատության առարկա լինել չի կարող:
     Միայն մի բան ասեմ՝ հուսով, որ այդ օրը ոչ հեռու ապագայում գալու է:
     Այն պահից, երբ Հայաստանում իրական ազգային ուժ կգա իշխանության, բոլոր համալսարանները կմնան իրենց տեղերում և ավելին ասեմ, հարակից շատ շինություններ կպետականացվեն (օրինակ ԵՊՀ տարծքին հարակից մասնավոր սպորտհամալիրներն ու սրճարանները) և կփոխանցվեն համալսարանների կառավարմանը: Իսկ օրինակ Տնտեսագիտական համալսարանը կունենա ավելի մեծ տարածք՝ Ոստիկանության ծառայությունը այլ ավելի համապտասխան վայրում կառուցված նորակառույց տեղափոխելով:
     Ասեմ նաև, որ իրական ազգային ուժերը բոլոր ներկա քանդարարներին անպատիժ չեն թողնի, բոլոր նրանք, որ լուռ մասնակցել են երկրի ազգային ինքնության մաս կազմող համակարգերը քանդելուն՝ այսպես ասած զրոյից սկսելուն, պատժվելու են օրենքի և արդարադատության ողջ խստությամբ»։

1810 | 2
Facebook