«Ակադեմիական քաղաքը չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է: Ի վերջո, Երևանում երկարաժամկետում բուհ չպետք է լինի, Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի։ Հայաստանյան բոլոր բուհերը՝ հայաստանյան, թե օտարերկրյա, մասնավոր, թե պետական, պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- այսօր Դիլիջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Փաշինյանը։