Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան

17:54, շաբաթ, 16 մարտի, 2024 թ.
«00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան

Վերջին շրջանում աղմուկ բարձրացրած՝ աճուրդով վաճառված «գոլդ» համարանիշների ձեռքբերողներից մեկը եղել է իշխանամերձ օղակներից։ Հաջողվել է պարզել, որ Երևանում շրջող «00 DD 000» համարանիշով «Rolls-Royce» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Սամվել Ալեքսանյանի փեսային՝ Աստղիկի ամուսնուն՝ Դավիթ Դավթյանին։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:

Վերջինս «Моя семья» ընկերության տնօրենի որդին է։

Մեքենայի շուկայական արժեքը շուրջ 700.000 ԱՄՆ դոլար է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյուս «գոլդ» համարանիշը՝ «00 ՕՕ» ձեռք է բերել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը:

5856 | 0
Facebook