Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երգը «դրայվոտ» է, խմբի անվանումը՝ կատարյալ ապուշություն»․ Նարինե Ավետիսյան

15:06, շաբաթ, 16 մարտի, 2024 թ.
«Երգը «դրայվոտ» է, խմբի անվանումը՝ կատարյալ ապուշություն»․ Նարինե Ավետիսյան

«Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Լադանիվա»-ի եվրոտեսիլյան երգի տեսահոլովակից շատ են խոսում:
     Ես էլ որպես ՀՀ քաղաքացի, ասեմ իմ կարծիքը:
     Երգը լավն է, ինչպես ասում են՝ «դրայվոտ», իսկական Եվրոտեսիլի երգ: Խմբի անվանումը՝ կատարյալ ապուշություն:
     Մենք կամ չպիտի մասնակցենք, կամ պիտի առաջնորդվենք երաժշտական այդ միջոցառման խաղի կանոններով և մասնակից երկրների հանրության պահանջարկով: Այստեղ առաջարկը համապատասխանում է պահանջարկին: «Նենց» որ թեթև տարեք, մի-երկու օր ուրախացեք ու իսպառ մոռացեք մինչև հաջորդ տարի... Ավելի կարևոր խնդիրներ կան, դրա՛նց մասին է պետք մտածել: Թե չէ՝ лада, нива, жигули, москвич, запо, камаз, краз, белаз, газ 51, вилис, маз... թեմա չեն»։

6316 | 0
Facebook