Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Լևոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞․ «Հրապարակ»

10:00, շաբաթ, 16 մարտի, 2024 թ.
Լևոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երկրորդ նախագահի որդուն՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանին, երեկ հարցրինք՝ ճի՞շտ են արդյոք լուրերը, թե մտադիր եք կուսակցություն բացել, որը կղեկավարեք ինքներդ։ Քոչարյանը, որ շտապում էր, լակոնիկ պատասխանեց․ «Ճիշտ չեն»։
     Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել հաջորդ ընտրությունների ժամանակ՝ արդյո՞ք Դաշնակցության հետ եք մասնակցելու, հատկապես որ վերջին ամիսներին հենց ՀՅԴ-ականների հետ եք մարզային այցելություններ իրականացնում, իսկ առանձին կուսակցություն չունեք։

«Չկան կուսակցություն բացելու մտադրություններ, իսկ հիմա զբաղված եմ, շտապում եմ քննարկման»,- ասաց Քոչարյանը և հեռացավ։

4656 | 0
Facebook