Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանյան երթուղային տրանսպորտում կին ուղևորը ընթացքի ժամանակ հարվածել է վարորդին

22:48, ուրբաթ, 15 մարտի, 2024 թ.
Երևանյան երթուղային տրանսպորտում կին ուղևորը ընթացքի ժամանակ հարվածել է վարորդին

22 համարի երթուղային տրանսպորտում կին ուղևորը ընթացքի ժամանակ հարվածել է վարորդ Ավետիք Պարսամյանի գլխին։ Ճակատի շրջանում վարորդը ստացել է մարմնական վնասվածք։ Վեճն արձանագրել է «Հրապարակ»-ի նկարահանող խումբը։

«Ուղևորը հարվածել է գլխիս՝ իր ուզած տեղը կանգառ չկատարելու համար, վկաները կարող են փաստել։ Ժողովուրդ ջան, եկեք պատմեք, թե ոնց խփեց գլխիս։ Խի որ ուղևորի ուզած տեղը վարորդը չի կանգնում, պիտի ընթացքի վրա վարորդին հարվածե՞ն, խի սա անելու բան ա»,- պատմեց վարորդը։

Նա նշեց, որ պատրաստվում է բողոք ներկայացնել իրավապահներին։

Դեպքի վայր են են եկել ՀՀ ՆԳՆ ոստիկանները, որոնց կին ուղևորը, որն ի դեպ մանկահասակ երեխայի հետ էր, պատմում էր, թե մինչև ավտոբուս բարձրանալը վարորդին հարցրել է՝ այս տրանսպորը գնո՞ւմ է Մաշտոց, ասել է՝ այո, վարորդը չի գնացել, ինչն էլ դարձել է վեճի պատճառ։

Վարորդ Պարսամյանը պնդում է հակառակը՝ ուղևորը չի հարցրել։ Ոստիկանները կնոջը նստեցրին Պարեկային ծառայության մեքենաներից մեկը և տեղափոխեցին ոստիկանության կենտրոնի բաժին։

Մանրամասն՝ տեսանյութում:

Երևանյան երթուղային տրանսպորտում կին ուղևորը ընթացքի ժամանակ հարվածել է վարորդին
30757 | 0
Facebook