Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում հանրային տրանսպորտը կթանկանա. ավագանին որոշման նախագիծն ընդունեց

18:24, երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ.
Երևանում հանրային տրանսպորտը կթանկանա. ավագանին որոշման նախագիծն ընդունեց

Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։

«Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին նախագծի քվեարկությանը։
     Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահություն հայտնեց, որ համակարգը կգործի: «Շուտով կայքում կհրապարակենք մի հաշվիչ, որը թույլ կտա Ձեր հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից, և ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որոնք բարձրաձայվում էին նախկինում, և բարձրաձայնվում են այսօր, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Ավինյանը՝ հորդորելով երևանցիներին անձամբ ծանոթանալ նախագծին:

3254 | 0
Facebook