Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդիկ երկար ճանապարհներն սկսելու են ստիպված ոտքով գնալ, մինչև զզվեն ու գան Ձեր հետևից». Վահե Գևորգյան

01:18, երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ.
«Մարդիկ երկար ճանապարհներն սկսելու են ստիպված ոտքով գնալ, մինչև զզվեն ու գան Ձեր հետևից». Վահե Գևորգյան

Երևանի ավագանու նախկին անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տրանսպորտի թանկացումն այս պահին սխալ որոշում է՝ շատ պարզ պատճառով, որովհետև տրանսպորտից օգտվողների մեծ մասի համար շատ մեծ բեռ ա նշված գնացուցակը։ Անձամբ ես տրասպորտի բարելավման աճող միտումը կասկածի տակ չեմ դնում, անհամեմատելի ա նախկին տրանսպորտի հետ, բայց դա բավարար չի թանկացման համար, եթե օգտվող խավը ի վիճակի չի վճարել։ Վերցնենք ամսական փաթեթը՝ մոտ 9000 դրամ, 4-5 հոգանոց ընտանիքի վրա հավելյալ 40000 ավել ծախսը չի կարող անհետևանք մնալ։ Օրական փաթեթը՝ 900 դրամ 4 անգամ օգտվելու համար, չեմ կարծում օրական 4 անգամ օգտվողների թիվը մեծ ա։ Այսինքն, մարդը տանից դուրս գալուց արդեն 1000 դրամ ծախսելու է տրասպորտի վրա։ Էլ չեմ խոսում խառը ու բարդ հաշվարկների մասին. էլ բան ու գործ չկա, հիմա էլ պիտի րոպե հաշվենք, որ հանկարծ 90 րոպեն չանցնի ու էդպես շարունակ։

Տաքսիից օգտվելն ավելի էժան կամ հավասար կարող է արժենալ, քան տրանսպորտը, եթե, իհարկե տաքսին էլ զուգահեռ չթանկանա։ Հաշվի չեք առնում նաև ամեն օր մարզերից Երևան եկող աշխատող քաղաքացիներին, որոնք արդեն իսկ 6-800 դրամ օրական վճարում են գալու հետ գնալու համար։ Մի հատ էդ մարդկանց աշխատավարձի թվերը նայեք, տեսեք կարո՞ղ են վճարել։

Այս թանկացումը ոչ ոք չի կարողանալու մարսել, որովհետև ամենօրյա ռեժիմով մարդը բախվելու ա սոցիալական չբավարվածության հետ ու բերելու է նրան, որ մարդիկ ուղղակի երկար ճանապարհներ, սկսելու են ստիպված ոտքով գնալ մինչև զզվեն ու գան Ձեր հետևից»։

Աղբյուրը` Վահե Գևորգյան
4260 | 1
Facebook