Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՔՊ-ականները Փաշինյանի հետ փակ հանդիպմանը քննարկելու են Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածության հարցը. «Ժողովուրդ»

09:18, հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ.
ՔՊ-ականները Փաշինյանի հետ փակ հանդիպմանը քննարկելու են Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածության հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ հանդիպումները սերիաներով են տեղի ունենում: Տեղեկացանք, որ այսօր կրկին վարչապետն ու նախարարները գնալու են խորհրդարան՝ իշխանական թևի պատգամավորների հետ փակ հանդիպման:

Սա վերջին օրերին ՔՊ-ականների և Նիկոլ Փաշինյանի արդեն երրորդ հանդիպումն է:

Իսկ ի՞նչ են քննարկում իշխանականները ինտենսիվ այս հանդիպումների ժամանակ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ՔՊ-ում օրակարգային թեման Եվրոմիության անդամության թեկնածու դառնալն է, ու վարչապետի հետ հանդիպումների ժամանակ այս հարցն են քննարկում:

Նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման օրակարգում ևս այս հարցն է եղել:

Մեր տեղեկություններով՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու գործընթացի հիմնական կուրատորը հենց ԱԽ քարտուղարն է լինելու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

1859 | 0
Facebook