Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ի վրեջո, էդ կոկաինը ո՞ւմն էր». հարց` Միհրան Պողոսյանին

21:06, չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ.
«Ի վրեջո, էդ կոկաինը ո՞ւմն էր». հարց` Միհրան Պողոսյանին

«Ի վրեջո, էդ կոկաինը ո՞ւմն էր, պարոն Պողոսյան: Ինչպե՞ս էր հայտնվել ձեր ընկերության կողմից ներկրվող բանանի արկղերում: Ինչո՞ւ որոշեցիք զանգել Արմեն Աբազյանին ու ասել` կոկաին կա: Կարծիքներ կան, որ դուք գիտեիք, որ բռնվելու եք, դրա համար զանգեցիք, ասացիք, Աբազյանն էլ օգտվեց առիթից»,- Միհրան Պողոսյանին հարց ուղղեց «Մեդիահաբ»-ի թղթակիցը:
     «Կոկայինի ապագան լինելու է, նույնը, ինչ որ օֆշորինը: Ինչո՞ւ բոլորը մոռացան օֆշորի մասին: Էն, ինչը կատարվում է այսօր, կապիկություն է, շոու, որը որ ժամանակը ցույց կտա` ոնց կավարտվի:

Օֆշորային սկանդալը շոու էր, որը սկսվեց 2016 թվականին: Գործող վարչախումբը, եթե տեսներ, որ դրա մեջ քրեորեն հետապնդվող արարք կա, կկարճե՞ր գործը: Հիմա ընդհանուր գործից օֆշորը կարճվել է: Գործող վարչախմբի օրոք օֆշորային գործը փաթեթներից դուրս է մնացել: Խոսքը նրան է վերաբերում, որ նույն կոկաինը նույն նպատակն է հետապնդում, ինչ որ մի բան վերցնել և դրանից սարքել պատմություն: Այն պատմությունը, որը կարող է հասարակության ուշադրությունը սևեռել իր վրա: Այսօր գործող իշխանություններին շատ ձեռնտու է ինչ-որ պատմություններ գտնել ու հասարակության ուշադրությունը գրավել: Մենք էլ մի հատ լավ նվեր ենք արել:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Էկվադորից բերվող բանանով զբաղվող ցանկացած կազմակերպություն ապահովագրված չէ, որ այն կոնտեյները, որ գալիս է Էկվադորից, դրա մեջ կլինի այն, ինչն ինքը պատվիրել է: Երկու բառով նկարագրեմ. Էկվադորից բանանը գալիս է ինչ-որ նավահանգիստ, կոնտեյները 3-4 օր մնում է այդտեղ, որից հետո ուրիշ նավ այն վերցնում, բերում է Վրաստան, այնտեղից էլ` Հայաստան: Տեղի է ունեցել շատ պարզ մի բան, այդ կոնտեյներներն օգտագործվել են` որպես սնդուկ էդ «զիբիլը» տեղափոխելու համար: Ապրանքի տերը շատ ժամանակ ինֆորմացված չի` ինչ կա, բացի իր պատվիրած բանանից: Եվ այդ ուժերն աշխարհով մեկ գործում են, և մենք այս դեպքից հետո ուսումնասիրել ու տեսել ենք, որ աշխարհով մեկ բազում են նման դեպքերը: ԱԱԾ-ի համար առաջին օրվանից դա պարզ էր, ՊԵԿ-ի համար` նույնպես. այդ դեպքը աշխարհով մեկ կրկնվում է գրեթե ամեն ամիս: Արմեն Աբազյանը գիտի միանշանակ, իրենք բավականին խելացի են` դա հասկանալու համար:

Այնուհետև տեղի ունեցավ հետևյալը` աշխատակիցները տեսել են, տեղեկացրել ինձ, ես տեղեկացրել եմ Արմեն Աբազյանին: Պարզապես քաղաքականությունը ոչ ոք չի չեղարկել, քաղաքականության կեղտոտ էջերը ոչ ոք չի փակել և գործող վարչախմբի օգտվելն այս փաստից նորից ոչ մեկ չի չեղարկել»:

Շատ կարճ ժամանակում ողջ հասարակությունն ականատես կլինի, որ այս պատմությունը նույն ճակատագիրն է ունենալու, ինչ օֆշորը, ցավալի է, որ 3 անձ` մի կին և 3 տղամարդ, արդեն 10 ամիս ձերբակալված են: Այն անձիք են, ովքեր տարել ու հանձնել են կոկաինը»,- պատասխանեց Պողոսյանը:

5546 | 0
Facebook