Սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյակի կապակցությամբ բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան «Եռաբլուր» պանթեոն էին այցելել։ Իսակովի պողոտան տևական ժամանակ փակվել էր, երթևեկությունը կաթվածահար էր եղել, որպեսզի Փաշինյանի և մյուսների ավտոշարասյունն անարգել հասնի զինվորական պանթեոն։ «Ֆակտոր»-ի թղթակիցը ֆիքսել է, որ առավոտյան ժամը 09։00-ից կաթվածահար եղած պողոտայում 20 րոպե խցանման մեջ սպասելուց հետո քաղաքացիներից շատերը դուրս էին եկել տրանսպորտային միջոցներից և ոտքով էին ճանապարհը շարունակում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: