Խնդրում ենք սպասել...

Համացանց

«70 տարեկան վարորդն ի՞նչ գործ ունի երթուղային ավտոբուսի ղեկին»․ Ոսկան Սարգսյան

13:36, շաբաթ, 02 մարտի, 2024 թ.
«70 տարեկան վարորդն ի՞նչ գործ ունի երթուղային ավտոբուսի ղեկին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտի 1-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում 30-ից ավելի ուղևոր ունեցող թիվ 42 երթուղային ավտոբուսի 70-ամյա վարորդն իջել է ավտոբուսից, այն առաջ ընթանալով կոտրել է 2 ծառ։ Կենսաթոշակառու, 70 տարեկան վարորդն ի՞նչ գործ ունի երթուղային ավտոբուսի ղեկին, որ նման սխալ կատարելով՝ վտանգի ենթարկի 30-ից ավելի ուղևորների կյանքը։ Երևանի հասարական տրանսպորտում շատ չլուծված խնդիրներ կան՝ անսարք ավտոբուսներ՝ մաշված անվադողերով, չկահավորված կանգառներ, տրանսպորտի աշխատանքի անհայտ ժամանակացույց, առավոտյան և պիկ ժամերին ավտոբուսների մեծ գերբեռնվածություն, երեկոյան ժամերին շատ երթուղայինների չաշխատելը և այլն։ Երևանի քաղաքապետարանը փոխանակ այդ խնդիրները լուծի, մտածում է միայն հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացելու համար։ Նախ պետք է նորմալ սպասարկում իրականացնել, քաղաքապետարանի բյուջեից համապատասխան չափով սուբսիդավորել հասարակական տրանսպորտը, հետո սահմանել ուղեվարձի չափը»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
5651 | 0
Facebook