Mickey Mouse Funhouse-ը պատրաստվում է ցուցադրել մի դրվագ, որը կկենտրոնանա Վարդավառի վրա, որտեղ կներկայացվի հայերենը, տեղեկացնում է Հայկական կինոընկերությունը։
«Վարդավառ» դրվագը գրել է Քեթլին Սառնելի Կապուկչյանը, ում ամուսինը հայ է։ Նա այդ դրվագը գրել է իր մանկահասակ որդու համար, Հայկական կինոընկերությանը պատմել է գրողը։
Սա հայկական մշակույթի առաջին ներկայացումն է Դիսնեյում:
Դրվագը կենտրոնանում է Մինի Մաուսի շուրջ, որը սխալ հանդերձանք է կրում Վարդավառը տոնելու համար: Դրվագի պաշտոնական նկարագրության մեջ ասվում է. «Մինին բախվում է նորաձևության կեղծիքի, երբ հասկանում է, որ սխալ հանդերձանքով է նշելու Վարդավառը՝ հայկական ավանդական փառատոնը, որը ներառում է ջրային խաղեր և տոնակատարություններ: Կկարողանա՞ Միննին ժամանակին գտնել կատարյալ զգեստ՝ տոնակատարություններին մասնակցելու համար»։
Mickey Mouse Funhouse-ը նախադպրոցական մանկական անիմացիոն հեռուստասերիալ է և հանդիսանում է Mickey Mouse Clubhouse-ի և Mickey Mouse Mixed Adventures-ի իրավահաջորդը: Սերիալի դեբյուտը տեղի է ունեցել Disney Junior-ում 2021 թվականի օգոստոսի 20-ին։
«Վարդավառ»-ի պրեմիերան կկայանա Disney+-ում ուրբաթ՝ 2024 թվականի մարտի 1-ին։