Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տնօրենի սենյակում արժի ասմունքել, բայց այլ նպատակով». Սոֆյա Հովսեփյան

00:54, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ.
«Տնօրենի սենյակում արժի ասմունքել, բայց այլ նպատակով». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, որտեղ բախտ ունեմ աշխատելու 2007թ., կա տնօրենի սենյակում ասմունքելու ավանդույթ։ Դա կատարվում է ամեն օր, երբ դասերն ավարտվում են ու երեխաները ուզում են ֆուտբոլի դաշտում խաղալ (դպրոցի տարածքում)։
     Տնօրենը երեխաներին հանձնարարում էր հայ դասականներից ամեն շաբաթ մեկին, որ հաջորդ օրը խաղալու համար կարդային պատմվածք կամ սովորեին բանաստեղծությունը անգիր և ով սովորել էր կամ կարդացել էր ու պատմում էր, ինքը մտնում էր խաղալու և քանի ֆուտբոլի թիմը պետք է հավաքվեր, երեխաները միասին պայմանավորվում էին, որ անպայման սովորեն։
     Քանի որ ամեն մի դասարանի դասերը տարբեր ժամերի էր ավարտվում, ժամը 12 ից սկսվում էր տնօրենի սենյակում ասմունքելը, թիմը կազմելը, գնդակը վերցնելն ու դաշտ վազելը` պետք է հասցնեին, քանի որ հաջորդ դասին մյուս դասարանն էր դասն ավարտում ու սկսվում էր իրենց «լսումները»։
     Հաճախ ես էլ էի ներկա լինում ու վայելում էդ պահը։
     Ասածս ինչ է, տնօրենի սենյակում արժի ասմունքել, բայց այլ նպատակով։
     Մեծը շատ բան է ասել, սովորել, ընկալել ու չսխալվել է պետք»։

2413 | 1
Facebook