Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Կեռխաչը կամ սվաստիկան ոչ թե նացիստական խորհրդանիշ է, այլ` հայկական». Խաժակ Սիրեկանյան

00:30, կիրակի, 18 փետրվարի, 2024 թ.
«Կեռխաչը կամ սվաստիկան ոչ թե նացիստական խորհրդանիշ է, այլ` հայկական». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թող Ամբողջ աշխարհն իմանա, որ կեռխաչը կամ սվաստիկան ոչ թե նացիստական խորհրդանիշ է, այլ հայկական, որը ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում:
     Գեղամա և Սյունյաց լեռների ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-3-րդ հազարամյակներով:
     19-րդ դարի վերջերին Հայկական լեռնաշխարհում կատարվում են հնագիտական պեղումներ (Ռեսլեր, Ն. Մառ, Յ. դը Մորգան, Է. Շանտր, Խ. Սամվելյան), որոնց արդյունքում հայտնաբերվում են բազմաթիվ իրեր՝ սվաստիկայի (նաև խաչի) պատկերով:
     Հնագիտական նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սվաստիկան սիրված խորհրդանիշ է եղել հատկապես հայ ռազմիկների համար, քանի որ այն մեծ քանակությամբ պատկերված է հայ առաջնորդների և ռազմիկների պեղված դամբարաններում (Լոռի բերդ, Շիրակ, Իջևան) հայտնաբերված զենք-զրահին ու հանդերձանքին:
     Դրանք դաշույններ են, սրեր, սրի պատյաններ, ճակատակալներ, կրծքին ամրացվող ճարմանդներ, վահանակ-սկավառակներ, կոճակներ, մարտական սակրեր, գոտիներ, զրահի բեկորներ և այլն: Իբրև ռազմի աստծո խորհրդանիշ (Արև-Աստվածը որպես հզոր աստված նաև ռազմի աստվածն էր) սվաստիկան (նաև խաչը) պետք է ուժ, զորություն տար կրողին, նաև պաշտպաներ նրան չարից ու թշնամու հարվածներից: Հանդիպում են նաև խաչի ու սվաստիկայի միացյալ պատկերներով իրերի, որոնք կոմպոզիցիոն պատկերներ են:
     Սվաստիկան բազմապիսի ձևերով ու մեծ քանակությամբ պատկերված է նաև խեցեղենի, զարդերի, աղորիքների ու կենցաղային այլ իրերի վրա, որոնք պաշտպանիչ, նաև պաշտամունքային նշանակություն են ունեցել: Սվաստիկայի պատկերով հնագույն խեցանոթ է հայտնաբերվել Շենգավիթում (մ.թ.ա. 4-րդ հազարամյակ), որը դարձյալ կոմպոզիցիոն պատկեր է: Խեցանոթի՝ (քրեղան) կենտրոնում եռաթև խաչ է՝ առնված կլոր շրջանակի մեջ, որից դուրս պատկերված է թռչունների և օձերի մենամարտ, իսկ դրանց միջև՝ երկու փոքր լուսատու շրջանակներ և սվաստիկա:
     Սվաստիկա բառը ծագում է՝ սանսկրիտերեն սվաստի բառից, ինչը նշանակում է «ողջունում», «հաջողության մաղթում», հայերեն՝ «Հաջողություն» Ի-Աջ-Ուղղություն, Դեպի Աջ Անսպառ Շարժում, Կյանք, «Արարչագործության» և կյանքի հավերժ վերածննդի խորհրդանիշ»»։

3229 | 1
Facebook