Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվեց «20th Caspian Sea International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարը: Ռադիկ Աբրահամյանը դարձավ B խմբի հաղթող՝ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր: Ռադիկը 176 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: