Դպրոցներում Փառքի անկյունները հեռացնելու հրաման է իջեցվել
23:24, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
Լուրեր են տարածվում ԿԳՄՍ նախարարության հերթական աղմկահարույց որոշման մասին։ Ասում են՝ հանձնարարություն է ուղարկվել ՀՀ տարբեր դպրոցների տնօրեններին` կրթօջախներից հեռացնել Արցախյան պատերազմում զոհված հերոսների Փառքի անկյունները։ Ասում են նաև, որ շրջաբերականում հանձնարարվել է դա անել հնարավորինս անաղմուկ։