ԱՄՆ Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները նշել են մարզումների տեսակը, որը վերականգնում է գլխուղեղային վնասվածք ստացած մարդու շարժունակությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Neurotrauma ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են 18-75 տարեկան բուժառուներ՝ ձեռքբերովի (ոչ անոթային) քրոնիկ գանգուղեղային վնասվածքով: Այդ վիճակը բնութագրվում է վնասվածքի հետևանքների երկարատև (ավելի քան վեց ամիս) պահպանմամբ, որի ժամանակ շարժունակությունը նվազում է:
Հետազոտության մասնակիցները բաժանվել են երկու խմբի։ Առաջին խումբը 4-5 շաբաթվա ընթացքում պետք է կատարեր 15 բարձր ինտենսիվության մարզումներ՝ քայլելը՝ որպես հիմնական վարժություն: Երկրորդ խմբի կամավորները մարզվել են նույն ժամանակահատվածում՝ կատարելով քայլելու վրա հիմնված մարզումներ, որոնք բարձր ինտենսիվություն չեն ունեցել:
Գիտնականները նշել են, որ նման մարզումները կարող են վերականգնողական միջոցառումների կարևոր բաղադրիչ դառնալ ցածր շարժունակություն ունեցող մարդկանց համար: Նրանց հնարավոր երկրորդական օգուտները կարող են ներառել աերոբիկ տոկունության և ճանաչողական ունակությունների բարձրացում: