Ամերիկացի գործարար Իլոն Մասքը հայտնել է Neuralink իմպլանտի օգնությամբ առաջին մարդու չիպավորման մասին, հաղորդում է Reuters-ը: «Երեկ առաջին անգամ մարդու գլխուղեղի մեջ Neuralink իմպլանտ է տեղադրվել: Նա ապաքինվում է վիրահատությունից հետո»,- գրել է Մասքը` իրեն պատկանող X սոցցանցում:
«Առաջին տվյալները խոստումնալից են: Այս իմպլանտները կարող են օգնել վերացնել ուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքները, որպեսզի կաթված ստացած մարդիկ կարողանան նորից շարժվել»,- ասվում է Մասքի հայտարարության մեջ:
Հետագայում ընկերությունը նախատեսում է ստեղծել պրոթեզներ, որոնք կվերահսկվեն Neuralink չիպերի միջոցով: Մասքի խոսքով՝ իր տեխնոլոգիաները թույլ կտան կառավարել նաև հորմանների մակարդակը: