Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Nokia սմարթֆոնները կանհետանան շուկայից

23:48, հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ.
Nokia սմարթֆոնները կանհետանան շուկայից

Չինական HMD Global ընկերությունը, որին պատկանում են Nokia ապրանքանիշի իրավունքները, կդադարեցնի այս ապրանքանիշով սարքերի արտադրությունը, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Ընկերությունը նշել է, որ փետրվարի 1-ից Nokia-ի բոլոր հեռախոսների և պլանշետների ցանկը հասանելի կլինի HMD-ի կայքում։ Ըստ ամենայնի, nokia.com-ն այլևս նվիրված չի լինի սմարթֆոններին։ Չինական կորպորացիան կդադարեցնի նաև Nokia ապրանքանիշով սարքերի արտադրությունը. նման սարքերը կանհետանան շուկայից։

Ըստ լրագրողների՝ այս կերպ HMD Global-ը վերաիմաստավորել է իր արտադրանքի ապագան։ Nokia ապրանքանիշն այս ընկերությանը պատկանում է 2016 թվականից, իսկ ապրանքանիշի իրավունքների մասին պայմանագրի ժամկետը կլրանա 2025 թվականին։

5644 | 0
Facebook