Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թեյշեբաինի ամրոցի կամ Կարմիր բլուրի 3D վերակազմությունը

17:54, կիրակի, 14 հունվարի, 2024 թ.
Թեյշեբաինի ամրոցի կամ Կարմիր բլուրի 3D վերակազմությունը

Ճարտարապետ-3D վերականգնող Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է ուրարտական Թեյշեբաինի ամրոցի 3D վերակազմությունը:
     Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր (ուրարտերեն՝ URU D te-i-še-ba-i-ni), ուրարտական նշանավոր քաղաքներից մեկն է, որը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ -ի (մ. թ. ա. 685-645) կողմից՝ մ. թ. ա. VII դ. առաջին կեսին։ Երևան-Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։
     Թեյշեբաինին շրջապատված է եղել մարտկոցավոր և աշտարակավոր՝ 3 մ հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը։ Վերջինս ամբողջական մոնումենտալ կառույց է՝ լայնարձակ բակով։ Երկհարկ միջնաբերդի առաջին հարկը բաղկացած է եղել ինքնուրույն պահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից (յուրաքանչյուրում՝ 700-900 լ տարողությամբ 70-80 կարաս), հացահատիկների, ձեթ և գարեջուր պատրաստելու արհեստանոցներից և այլ մթերքների պահեստներից, որոնց արտաքին պատերը ընդհանուր գծով կազմում են կառույցի ճակատային մասը։

4428 | 0
Facebook