Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները

11:48, երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ.
Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 81-րդ արարողությունը: Հաղթող է ճանաչվել «Օփենհայմեր» ֆիլմը: Քրիստոֆեր Նոլանի ֆիլմին տրվել են արձանիկներ՝ լավագույն դրամայի, ռեժիսուրայի, տղամարդու դերի (Քիլիան Մըրֆի), երկրորդ պլանի (Ռոբերտ Դաունի կրտսեր) և սաունդթրեքի համար:

Մրցանակակիր դերասաններ են ճանաչվել Էմմա Սթոունը («Դժբախտ թշվառները»), Լիլի Գլեդսթոունը («Ծաղկի լուսնի մարդասպանները»), Փոլ Ջամաթին և Դավայն Ջոյ Ռենդոլֆը («Լքվածները»):

Հեռուստատեսային ոլորտում հաղթող են ճանաչվել «Ժառանգները» (դրամա), «Արջը» (կատակերգություն) և «Գզվռտոց» (մինի-սերիալ) սերիալները:

Մրցանակակիրների ամբողջական ցուցակը ներկայացնում ենք ստորև՝

• Լավագույն ֆիլմ՝ դրամա

«Օփենհայմեր»

• Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն/մյուզիքլ

«Դժբախտ թշվառները»

• Լավագույն ռեժիսուրա

Քրիստոֆեր Նոլան՝ «Օփենհայմեր»

• Լավագույն դերասան՝ դրամա

Քիլիան Մըրֆի՝ «Օփենհայմեր»

• Լավագույն դերասանուհի՝ դրամա

Լիլի Գլեդսթոուն՝ «Ծաղկի լուսնի մարդասպանները»

• Լավագույն դերասան՝ կատակերգություն/մյուզիքլ

Փոլ Ջամաթի՝ «Լքվածները»

• Լավագույն դերասանուհի՝ կատակերգություն/մյուզիքլ

Էմմա Սթոուն՝ «Դժբախտ թշվառները»

• Երկրորդ պլանի լավագույն դերասան

Ռոբերտ Դաունի կրտսեր՝ «Օփենհայմեր»

• Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
     Դավայն Ջոյ Ռենդոլֆ՝ «Լքվածները»

• Լավագույն սցենար
     Ժյուստին Տրիե, Արթուր Արարի՝ «Անկման անատոմիա»

• Լավագույն օտարալեզու ֆիլմ
     «Անկման անատոմիա»՝ Ֆրանսիա

• Լավագույն անիմացիոն ֆիլմ

«Տղան և թռչունը»

• Լավագույն սաունդթրեք

Լյուդվիգ Յորանսոն՝ «Օփենհայմեր»

• Լավագույն երգ

«What Was I Made For»՝ «Բարբի»

• Լավագույն բյուջետային ձեռքբերում՝ ավելի քան $100 մլն

«Բարբի» (հանձնվում է պրոդյուսերներին, այդ թվում՝ Մարգո Ռոբիին և Գրետա Գերվիգին)

• Լավագույն հեռուստասերիալ՝ դրամա

«Ժառանգները»

• Լավագույն դերասանուհի հեռուստատեսային դրամայում

Սառա Սնուկ՝ «Ժառանգները»

• Լավագույն հեռուստատեսային դերասան՝ դրամա

Քիրան Քալքին՝ «Ժառանգները»

• Լավագույն սերիալ՝ կատակերգություն/մյուզիքլ

«Արջ»

• Լավագույն հեռուստատեսային դերասանուհի՝ կատակերգություն/մյուզիքլ

Այո Էդեբիրի՝ «Արջ»

• Լավագույն հեռուստատեսային դերասան՝ կատակերգություն/մյուզիքլ

Ջերեմի Ալեն Ուայթ՝ «Արջ»

• Լավագույն մինի սերիալ/հեռուստաֆիլմ/անթոլոգիա

«Գզվռտոց»

• Լավագույն դերասանուհի մինի սերիալում/հեռուստաֆիլմ/անթոլոգիա

Ալի Վոնգ՝ «Գզվռտոց»

• Լավագույն դերասան մինի սերիալում/հեռուստաֆիլմ/անթոլոգիա

Սթիվեն Յան՝ «Գզվռտոց»

• Հեռուստատեսային երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

Էլիզաբեթ Դեբիկի՝ «Թագը»

• Հեռուստատեսային երկրորդ պլանի լավագույն դերասան

Մեթյու Մքֆեդիեն՝ «Ժառանգները»

• Լավագույն ստեփնդ ափ կատակերգու

Ռիքի Ջերվեյս՝ «Ռիքի Ջերվեյս. Արմագեդոն»:

Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները
5048 | 0
Facebook