Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Microsoft-ը 30 տարվա մեջ առաջին անգամ ստեղնաշարի վրա նոր ստեղն է ավելացրել

17:24, ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ.
#Microsoft-ը 30 տարվա մեջ առաջին անգամ ստեղնաշարի վրա նոր ստեղն է ավելացրել

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար Microsoft ընկերությունը պատրաստվում է նկատելի փոփոխություններ կատարել՝ ստանդարտ ստեղնաշարի վրա ավելացնելով նոր ստեղն, որը կգործարկի Microsoft Copilot-ը (ընկերության կողմից ստեղծված արհեստական բանականության օգնական):

Նորության մասին հայտնել է կորպորացիայի գործադիր փոխնախագահ և մարքեթինգի գծով ղեկավար Յուսուֆ Մեհդին: Փոփոխությունները կանդրադառնան ինչպես նոութբուքերի, այնպես էլ համակարգիչների ստեղնաշարերի վրա:

Նոր ստեղնի ի հայտ գալը կդառնա ընկերության ստեղնաշարերի առաջին նշանակալի նորամուծությունը գրեթե երեք տասնամյակի ընթացքում: Վերջին անգամ Microsoft-ի ստեղնաշարերի զգալի թարմացումը տեղի է ունեցել 1994 թվականին, երբ հայտնվեց Win ստեղնը:

Դատելով կորպորացիայի կայքում տեղադրված տեսանյութից՝ Copilot ստեղնը նախատեսվում է ավելացնել աջ Ctrl-ի փոխարեն, ընդ որում, մեծ ստեղնաշարերի վրա աջ Ctrl-ը կպահպանվի, իսկ նոր ստեղնը կտեղադրվի դրա կողքին:

3793 | 0
Facebook