Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում ցունամիի սպառնալիք է հայտարարվել ուժգին երկրաշարժից հետո

13:00, երկուշաբթի, 01 հունվարի, 2024 թ.
Ճապոնիայում ցունամիի սպառնալիք է հայտարարվել ուժգին երկրաշարժից հետո

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում, որը գտնվում է գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արևմտյան ափին, հայտնում է TV Asahi-ն։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոտո թերակղզում, աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Սկզբում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գնահատվել է 7,4 մագնիտուդ, ավելի ուշ՝ 6,1 բալ։

Երկրի ամբողջ հյուսիսարևմտյան ափի երկայնքով ցունամիի սպառնալիք է հայտարարվել։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ ալիքների բարձրությունը կարող է հասնել 5 մ-ի:

3860 | 0
Facebook