Google-ը հայտարարել է Gemini կոչվող արհեստական բանականության (AI) իր նոր համակարգի գործարկման մասին, հայտնում է Popular Mechanics-ը։
Այս համակարգը հնարավորություն ունի միաժամանակ ճանաչելու և հասկանալու տեքստը, պատկերները, ձայնը և ավելին, ինչը թույլ է տալիս ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվության նրբություններում և պատասխանել բարդ հարցերին: Gemini-ն նաև ի վիճակի է հասկանալ և ստեղծել կոդ` ծրագրավորման հայտնի լեզուներով, ներառյալ Python, Java, C++ և Go:
Gemini շարքը կներկայացնի երեք տարբերակ՝ Gemini Ultra ամենաբարդ առաջադրանքների համար, միջին դասի Gemini Pro՝ առաջադրանքների լայն շրջանակի համար և Gemini Nano՝ նախատեսված շարժական սարքերի համար:
Արդեն հայտնի է, որ Google-ի AI chatbot Bard-ը կստանա Gemini Pro-ի կատարելագործված տարբերակը։ Բացի այդ, Gemini Nano-ն ինտեգրվելու է Google Pixel 8 Pro սմարթֆոնին։
Google-ի մշակողները խոստանում են նաև, որ առաջիկա ամիսներին Gemini-ի աջակցությունը կհայտնվի Google որոնողական համակարգում, գովազդային ծառայություններում, Chrome բրաուզերում և ընկերության այլ արտադրանքներում։