Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել ԵԱ-ում

12:36, կիրակի, 12 նոյեմբերի, 2023 թ.
Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել ԵԱ-ում

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի թիմին, իսկ կանանց թիմը 3:1 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին:
     Տղամարդկանց թիմին հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
     Կանանց մրցաշարում հաղթանակներ տարան Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
     Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Խորվաթիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Սերբիայի թիմի հետ:

2312 | 0
Facebook