Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է առաջադրվել». փաստաբան

15:24, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2023 թ.
«Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է առաջադրվել». փաստաբան

Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի գործով որոշակի զարգացումներն կան, այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը. «Շուրջ 5 ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունն օրեր առաջ ստացել ենք. այն 11 ռազմագետ-փորձագետի կողմից ստորագրած եզրակացություն է: Մասնագետները միակարծիք եզրակացություն են տվել, որը առերևույթ վկայում է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին։ Այս եզրակացությունը ստանալուց հետո մենք ունեցանք դատախազության կողմից կայացրած հիմնավոր որոշում՝ «հակահարվածի» դրվագով մեղադրանքը դադարեցնելու վերաբերյալ։ Սակայն 2-րդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում առաջադրվեց»,- ասել է նա: «Այստեղ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է այն բանի համար, որ իբր, երբ Դ-20 դիվիզիոնի հրամանատարությունը կապնվել է Գենադի Բաղդասարյանին, վերջինը Հարությունյանին զեկուցել է, որ խմբավորում է մոտենում, իբր Հարությունյանն ասել է՝ դա յուրային խմբավորում է։ Իբր այդ տեղեկությունն է հիմք հանդիսացել, որ մենք ունեցել ենք այդ կորուստները»,- հավելել է փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ջալալ Հարությունյանի փաստաբանի ասուլիսը
2828 | 0
Facebook