Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել Եվրոպայում ինֆլյացիայի. ԱՄՀ

10:18, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ.
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել Եվրոպայում ինֆլյացիայի. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել ինֆլյացիայի: Այս մասին հայտարարել է ԱՄՀ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալֆրեդ Քամերը:

«Իսրայելի և Գազայի միջև հակամարտությունն արդեն ազդել է էներգակիրների գների վրա, ինչը կարող է հանգեցնել Եվրոպայում ինֆլյացիայի»,- նշել է նա:

Euronews-ը Քամերին խնդրել է մանրամասներ ներկայացնել տնտեսական հետևանքների վերաբերյալ. «Բնական գազի գնի 10%-ով աճ ենք արձանագրել։ Առայժմ հակամարտությունը սահմանափակ ազդեցություն ունի եվրոպական տնտեսության վրա: Գների վրա հետագա ազդեցությունը կախված կլինի մերձավորարևելյան հակամարտության տևողությունից ու ինտենսիվությունից»,-ասել է Քամերը: Ներդրողները շարունակում են ուշադիր հետևել գների հետ կապված իրավիճակին:

3006 | 0
Facebook