Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․
«Ահազանգ ունենք, որ Մերգելյանի այգու տարածքն ավտոկայանատեղի է դարձել։ Նկարները այսօրվա են։ Ծառերի համար ճակատագրական է արմատային համակարգի վրա նման ծանրության ազդեցությունը։
Հողը պրեսի է ենթարկվում, վնասվում արմատային համակարգը, զրկում նաև թթվածնից։ Շինանյութի կուտակման հետ կապված ևս խախտումներ կան։ Խնդիրը քննարկել եմ վարչության պետ՝ Ս. Հայկազրյանի հետ։ Արդյունքները ևս հրապարակայնորեն կներկայացնեմ»։