Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանի ելույթը ՀՀ-ի ուկրաինացման անոնս էր». քաղաքագետ

10:24, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ.
«Փաշինյանի ելույթը ՀՀ-ի ուկրաինացման անոնս էր». քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 24TV-ի եթերում անդրադարձել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ այն գնահատելով որպես ՀՀ-ի ուկրաինացման անոնս. «Արտառոց է, երբ երկրի ղեկավարը գնում է աշխարհաքաղաքական մեկ այլ կենտրոն ու նրանց պատասխանավության կամ մեր ակնկալիքների նշաձողն ամրագրելու փոխարեն, սկսում է վատաբանել կամ նույնիսկ բամբասել իր, թեկուզ ֆորմալ, ստրատեգիական դաշնակցից: Մեկ շաբաթ առաջ Հանրայինի եթերում գրեթե երդվում էր, որ վեկտոր չի փոխվելու, երեկ գնում, խոսում է մի բան, որը, թերևս, իր ամենահակառուսական ելույթն էր»: Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը չի հասկանում, որ միջազգային հարաբերություններում առաջին տեղում շահերն են:

«Փաշինյանի ելույթը ՀՀ-ի ուկրաինացման անոնս էր». քաղաքագետ
3099 | 2
Facebook