Վերլուծական CCS Insight ընկերությունը կարծում է, որ ինքնավերականգնվող էկրանները սովորական կդառնան մինչև 2028 թվականը: Վերլուծաբանները կարծում են, որ տեխնոլոգիաների ոլորտում համապատասխան զարգացում կլինի 5 տարվա ընթացքում։ Հնարավոր է, որ նման էկրանների համար օգտագործվի հատուկ նանո ծածկույթ, որը թաղանթի նման կձգվի, երբ քերծվածքներ ու խազեր հայտնվեն։
LG-ն ավելի վաղ հայտարարել էր նման էկրանի մասին։ Ընկերությունն այս տեսակի էկրան է ներկայացրել 2013 թվականին G Flex սմարթֆոնի նախատիպի շնորհանդեսին։
«Սա գիտաֆանտաստիկա չէ, սա իրական է», - ասում է CCS Insight-ը: