Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները. «Հրապարակ»

09:54, երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2023 թ.
Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դեռևս Հայաստան չէին վերադարձել Արցախի նախկին նախագահները և մի խումբ պետական, զինվորական գործիչներ, որոնց հետ կապն ընդհատվել էր նախօրեից, և անգամ մերձավորները տեղեկություններ չունեին, թե նրանք որտեղ են: Եվ մարդիկ երեկ կոչեր էին հնչեցնում` ուղղված ՀՀ իշխանություններին, միջազգային հանրությանը, ՌԴ իշխանություններին, որ ամեն ինչ անեն՝ վերջիններիս Հայաստան բերելու և Բաքվի բանտում գտնվող մեր գործիչներին ազատելու համար:

Հայկական պետության և դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի թուրք-ադրբեջանական ցուցակներում ընդգրկված, դեռեւս Արցախում գտնվող հայ ռազմական, քաղաքական, հասարակական գործիչների տարհանումն Արցախից, որպեսզի թուրքերի` հայոց պետությունն ու հայ հասարակությունը գլխատելու ծրագիրը ձախողվի։ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի եւ օգտագործի դիվանագիտական բոլոր լծակները` ձախողելու թշնամու ծրագրերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

14293 | 1
Facebook