Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի թիրախում․ ԱՀ ՆԳՆ
07:16, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2023 թ.
Առավոտյան ժամը հինգի դրությամբ Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում։ Շուրջ մեկ ժամ է, ինչ ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։ Տուժածների մասին տվյալներ կհաղորվեն ավելի ուշ։