Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Բոլոր դպրոցներում հոգեբանական ծառայություն կներդրվի

19:06, չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023 թ.
Բոլոր դպրոցներում հոգեբանական ծառայություն կներդրվի

Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի։

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Նրա խոսքով` առաջիկայում բոլոր դպրոցները կփորձեն համալրել հոգեբանի հաստիքները։

Նա նաև հայտնեց, որ բոլոր դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշիչ կներդրվի, որը կտարածվի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների վրա։ Նախորդ տարի չափորոշիչը փորձարկվել է Տավուշի մարզում, որից հետո համապատասխան կարգավորումներ են արվել։

Բացի այդ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտների համար նոր դասագրքերի ստեղծման և տպագրման մրցույթներ են հայտարարվել։

3939 | 0
Facebook