Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Վատ առաջարկ է». Շարմազանով

12:18, շաբաթ, 12 օգոստոսի, 2023 թ.
«Վատ առաջարկ է». Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 24TV-ի եթերում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկին՝ ասել է, որ այն վատն է. «Աղդամի ճանապարհի գործարկումը Լաչինի միջացքի փակված լինելու պարագայում անթույլատրելի է, դա ինտեգրացիայի ճանապարհ է, դրա մասին ե՞նք մենք երազել, ո՛չ: Բայց ինչի՞ արդյունքում է նման առաջարկ հնչում. եթե Փաշինյանը Բրյուսելում, Պրահայում, Մոսկվայում, Երևանում ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, հետևաբան Նիկոլը քաղաքական ի՞նչ իրավունք ունի խոսել Լաչինի միջանցքի բացումից կամ փակումից»,- նշել է Շարմազանովը:

Հիշեցնենք՝ ռուսական Коммерсантъ-ը գրել էր, որ Լավրովն առաջարկել էր բացել Ակնայով ճանապարհը, իսկ դրանից մեկ օր անց՝ վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը: Նշվում էր, որ Ստեփանակերտը պայման էր առաջ քաշել, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամ անց, այլ միաժամանակ, ապա հայտարարել, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է մատակարարվեն Ակնայով: Հետո տեղի էր ունեցել Վագիֆ Խաչատրյանի առևանգումը: Ի վերջո, կողմերը փոխզիջման չէին եկել:

«Վատ առաջարկ է». Շարմազանով
7894 | 2
Facebook