Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում հղիների տեղաշարժի համար կգործի էլեկտրամոբիլ

19:00, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ.
Արցախում հղիների տեղաշարժի համար կգործի էլեկտրամոբիլ

ԱՀ ծանր կացության պայմաններում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հանրապետությունում տրանսպորտային հաղորդակցության ստեղծված կաթվածային վիճակի մեղման անհրաժեշտությամբ պայմանավորված, ձեռք է բերել «Նիսան» մակնիշի էլեկտրամոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես՝ հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։
     Ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել
     *երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00 , 33 33 թեժ գծին,
     *ժամը 18:00-09:00 ՝ 097 27 22 55 հեռախոսահամարին, որը կգործի նաև շաբաթ և կիրակի օրերին։

4073 | 0
Facebook