Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արա Խզմալյանն ընտրվեց Մատենադարանի տնօրեն

18:00, երկուշաբթի, 17 հուլիսի, 2023 թ.
Արա Խզմալյանն ընտրվեց Մատենադարանի տնօրեն

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրեն։ Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ էր հայտարարել հունիսի 26-ին։

Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթեւոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։

Ավելի ուշ Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ էր հայտնել։ Պայքարն ընթանում էր Կարեն Մաթեւոսյանի և Արա Խզմալյանի միջև։

3235 | 0
Facebook