Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանդիպեցի Նիկոլին և իմ դիրքորոշումը հայտնեցի` նրան անվանելով ***». Հակոբ Բերբերյան

10:36, երկուշաբթի, 05 հունիսի, 2023 թ.
«Հանդիպեցի Նիկոլին և իմ դիրքորոշումը հայտնեցի` նրան անվանելով ***». Հակոբ Բերբերյան

«Փողոցում հանդիպեցի Նիկոլին, հայտնեցի իմ դիրքորոշումը՝ նրան անվանելով դավաճան, տեղում ձերբակալեցին, ավելի ուշ բաց թողեցին: Վարչական տուգանք են ուզում գրել, թող գրեն, խնդիր չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված սփյուռքահայ կամավորական Հակոբ Բերբերյանը, ով 3 ժամ հետո ազատ էր արձակվել:

Հիշեցնենք՝ Բերբերյանին բերման ենթարկելու մասին նախօրեին հայտնել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Հիշեցնենք նաև, որ սփյուռքահայ կամավորական Հակոբ Բերբերյանը կալանավորվել էր 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների գործով։ 2021-ի ապրիլին նրա խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Աղբյուրը` Հրանտ Սարաֆյան
4249 | 1
Facebook