ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակոբ Բերբերյանին բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին՝ «Նիկոլ դավաճան» գոռալու համար: Ես և Ասպրամ Կրպեյանը գնում ենք այնտեղ»:
Սփյուռքահայ կամավորական Հակոբ Բերբերյանը կալանավորվել էր 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների գործով։ 2021-ի ապրիլին նրա խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: